
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Ադրբեջանում վաղ առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
3,7 և 4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Իսմայիլի և Լերիկի շրջաններում:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: