
Կանայք Թուրքիայում ընտրելու իրավունք են ստացել 91 տարի առաջ

Թուրք կանայք երկար տարիներ իրավունք չեն ունեցել մասնակցել ընտրություններին և քվեարկել։ Առաջին անգամ թուրք կանանց իրավունք է տրվել քվեարկություն անել 1934 թվականին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ որոշումը կայացրել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Սկզբնական շրջանում կանայք իրավունք են ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (ՏԻՄ):
Այնուհետև կանայք իրավունք են ստացել նաև ընտրվել համայնքի ղեկավար (գյուղ, քաղաք), ապա նաև պատգամավոր ու ավագանու անդամ։
«Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի» շնորհումը մեծ ոգևորությամբ է ընդունվել Կարսի, Ռիզեի, Դենիզլիի, Բոլուի և Անթալիայի համայնքային կենտրոններում հավաքաված կանանց կողմից։ Նրանք շնորհակալական հեռագրեր են ուղարկել այդ ժամանակվա նախագահ Քեմալ Աթաթուրքին, վարչապետ Իսմեթ Ինոնյուին և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Քազըմ Օզալփին։