Թրամփը «զորեղ ազդանշաններ» է ստացել ՌԴ-ից՝ խաղաղության պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անխոնջ աշխատում է», որպեսզի վերջ դնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, որը «միլիոնավոր ուկրաինացիների և ռուսաստանցիների» կյանք է խլել։

Կոնգրեսում ելույթում Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվայից ստացել է ազդանշաններ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին։

«Մենք լուրջ քննարկումներ ենք անցկացրել Ռուսաստանի հետ և ստացել ենք զորեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Մի՞թե դա հրաշալի չէր լինի։ Եթե ցանկանում ես վերջ դնել պատերազմներին, ուրեմն պետք է խոսես երկու կողմերի հետ»,- ասել է Թրամփը։

Կոնգրեսում ելույթի ժամանակ Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից ստացել է նամակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

Տեսանյութեր

Լրահոս