Բաժիններ՝

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է երկու մարդ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով  երկու մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրներին։

«Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ են ստացել»,- ասվում է հոդվածում։

Mannheimer Morgen թերթը, վկայակոչելով ականատեսներին, ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երբ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Մանհայմի կենտրոնում: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց:

Bild-ի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31