Բաժիններ՝

Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան արձագանքել են Զելենսկիի և Թրամփի բանավեճին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Զելենսկիի և Թրամփի վեճից հետո աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Այս մասին փոխանցում է news.am-ը։

«Հարգելի Զելենսկի, սիրելի ուկրաինացի բարեկամներ, դուք մենակ չեք»,- գրել է նա սոցցանցերում։

Գերմանիայի ապագա կանցլեր՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն կուսակցության փոխնախագահ Յոհան Վադեպոլը ևս աջակցել է Կիևին։ «Սպիտակ տնից տեսարանները ցնցող են։ Ինչպե՞ս կարելի է գրավված երկրի նախագահի թիկունքից այդպես դանակ խրել։ Ազատ Եվրոպան չի դավաճանի Ուկրաինային»,-գրել է նա:

Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. «Ագրեսորը Ռուսաստանն է։ Իսկ ագրեսիայի զոհը Ուկրաինան է։ Պետք է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են, բայց պետք է հարգել նրանց, ովքեր հենց սկզբից պայքարել են»։

Հիշեցնենք, որ այսօր բանակցությունների ընթացքում երկու նախագահները սկսել են խոսել բարձր տոնայնությամբ։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ: Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքային գործարքը՝ հետաձգվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս