Բաժիններ՝

45-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով

Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է:

45-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031