Հլը հանգստացաք մի հատ, սառույց դրեք գլխներիդ. սկսվեց իրարանցում, և Ավինյանը ոստիկաններին կանչեց ներս

Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակը վերածվեց ծեծկռտուքի։ Հիշենենք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկումների ժամանակ հրմշտոց սկսվեց, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը և 15 րոպե ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջման ժամանակ բախում սկսվեց ավագանու իշխող խմբակցության և ընդդիմադիրների միջև։

Դահլիճ մտան կարմիր բերետավորները, փորձեցին հանգստացնել ներկաներին, բայց հետո սկսեցին ուժով դուրս բերել ավագանու անդամներին։

Հիշեցնենք` ավագանու արտահերթ նիստում քննարկվում է նախագիծ, համաձայն որի` 2025 թվականի փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղետոմս, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031