Ադրբեջանին բոլոր մտահոգիչ հարցերի վերաբերյալ առաջարկներ ենք արել և սպասում ենք արձագանքի․Փաշինյան

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում։ Այս մասին  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, ու սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով ՝ Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա բանակցություններում Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջին զարգացումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս