ԵՄ խորհուրդը 2 տարով երկարաձգել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։
Այս մասին գրառում է արվել Եվրամիության խորհրդի X-ի միկրոբլոգում։ Նշվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, գետնի վրա վստահություն ձևավորելու առանցքային գործիք է:
Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։
Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։