Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունների ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ ուղևորության ընթացքում պլանավորված են հանդիպում պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և Պաղեստինում վերջին իրադարձությունների քննարկում», – Իրանի ԱԳՆ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք արտաքսվել են Եգիպտոս իսրայելական բանտերից ազատվելուց հետո՝ Իսրայելի հետ պատանդների փոխանակման շուրջ գործարքի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031