
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս մեկ իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ է արձակել ևս մեկ իսրայելցի պատանդի, հայտնել է timesofisrael.com-ը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայում ազատ արձակված պատանդներից մեկը հանձնվել է Կարմիր Խաչին և ճանապարհին է դեպի իսրայելական բանակ:
«Կարմիր Խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ պատանդը հանձնվել է նրանց, և նրանք շարժվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղությամբ», – ասվում է ռազմական հայտարարության մեջ։
Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ագամ Բերգերն առևանգվել էր 2023 հոկտեմբերի 7-ին:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել է պատանդների մի մասին: Հրադադարի համաձայնության շրջանակում Իսրայելն էլ պետք է ազատ արձակի բանտերում պահվող 1,900 պաղեստինցու։ 290-ն արդեն ազատվել է: