Տասնյակ մեքենաներով շրջող Փաշինյանը համայնքներում ևս կրճատեց ծառայողական մեքենաները

Հայաստանի պետական մարմիններից հետ կվերցվի 423 միավոր ծառայողական ավտոմեքենա: Դրանք կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մեծամասնությունը կդառնա աճուրդային վաճառքի առարկա: Կրճատման այս ծրագրի շրջանակում ծառայողական ավտոմեքենաներ կհանվեն 52 պետական մարմնից:

Ըստ որոշման՝ մեքենաների մեծամասնությունն աճուրդային եղանակով կվաճառվի, այն մեքենաները, որոնք թարմ են, կփոխարինեն պետական համակարգում առկա հին մեքենաներին, եթե անհրաժեշտություն լինի։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ այս որոշման արդյունքում Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու:

«Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս