
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցները հայտնի են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվել են հիմնական փուլի հանդիպումները: Հաջորդ` 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել է 8 թիմ` «Ինտեր»-ը, «Աթլետիկո»-ն, «Լիվերպուլ»-ը, «Բայեր»-ը, «Լիլ»-ը, «Աստոն Վիլա»-ն, «Բարսելոնա»-ն ու «Արսենալ»-ը:
Փլեհ-օֆֆ են դուրս եկել 8-24 հորիզոնականներում հայտնված թիմերը` «Միլան»-ը, «ՊՍՎ Էյնդհովեն»-ը, «Ատալանտա»-ն, «Բավարիա»-ն, ՊՍԺ-ն, «Ռեալ»-ը, «Սելթիկ»-ը, «Բենֆիկա»-ն, «Սպորտինգ»-ը, «Մոնակո»-ն, «Բրեստ»-ը, «Յուվենտուս»-ը, «Ֆեյենորդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բրյուգե»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:Փլեյ-օֆֆի վիճակահանությունը նախատեսված է հունվարի 31-ին: