Հարավային Կովկասում իրավիճակն անկայուն է, դրան նպաստում է Արևմուտքի փորձն ամրապնդել սեփական ազդեցությունը ռեգիոնում. ՀԱՊԿ շտաբի պետ

Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, շարունակվում է այն կարգավորելու գործընթացը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:

Առանցքային է մնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։
«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրագրելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում», – ասել է նա։

Սերդյուկովը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է ռազմական ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, ՀԱՊԿ սահմաններին ՆԱՏՕ-ի զորքերի վերախմբավորման ժամկետները կրճատելու նպատակով կատարելագործում է տարածաշրջանում առկա օպերատիվ սարքավորումները:

Պաշտոնյայի գնահատմամբ, միացյալ շտաբի և ՀԱՊԿ աշխատանքն, ընդհանուր առմամբ, անցած տարի իրականացվել է համաշխարհային գործընթացներում անկայունության և տուրբուլենտության շարունակական ուժեղացման, ինչպես նաև գլոբալ քաղաքականության մեջ աճող հակասությունների պայմաններում, ինչն էական ազդեցություն է ունեցել կոնֆլիկտային ներուժի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031