
«Բան չմնաց հասնում են իրենց 7-8 տոկոսին, գահավիժումը շարունակվում է». Վահան Բաբայանը` ՔՊ-ի մասին

Վահան Բաբայանը գրում է. «Բան չմնաց հասնում են իրենց 7-8 տոկոսին, գահավիժումը շարունակվում է։
Երեկ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակը:
ՔՊ-ին նշել է միայն 11,3%-ը, սա իրենց հարցումների ընթացքում 2018 թվականից ի վեր գրանցված ամենամինիմալ, ռեկորդային ցուցանիշն է:
«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու» ասել էր Սերժ Սարգսյանը դեռ 2018-ին հիշեցի՞ք, դե հիմա ի՞նչ եկան էն վիճակին, որից սկսեցին, հասնում են իրենց իրական մաքսիմումին `7-8 տոկոսի, որով չեն կարող մնալ որպես իշխանություն, նույնիսկ 11 տոկոսը շատ հեռու է իշխանություն ձևավորոլու համար»: