Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մակարդակով, սակայն Վաշինգտոնից համապատասխան հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ մենք ոչ մի ազդանշան չենք ստացել ամերիկացիներից։ Ուստի մենք աշխատում ենք, ինչպես ասում են, մեր ժամանակացույցի համաձայն, պատրաստակամությունը պահպանվում է։

Նույնպիսի պատրաստակամություն…. պահպանվում է նաև ամերիկյան կողմում: Ըստ երևույթին, որոշակի ժամանակ է պահանջվում», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին Թրամփը վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս