Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը դադարեցնելու՝ ԵՄ խորհրդի պլանների մասին

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հունվարի 27-ին որոշում կընդունի հակասիրիական մի շարք պատժամիջոցների դադարեցման մասին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստից առաջ։

«Այսօր մենք որոշում կկայացնենք դադարեցնել առանձին պատժամիջոցներ, որոնք կիրառվել են էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական հաստատությունների հատվածներում, և որոնք խանգարում են երկրի տնտեսական կայունացմանը և վերականգնման գործընթացի մեկնարկին», – Բարոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա պարզաբանել է, որ պատժամիջոցների այս դադարեցումը կիրականացվի բոլոր սիրիացիներին քաղաքական անցման գործընթացում ընդգրկելու ակնկալիքով, որը կապահովի «անվտանգությունը երաշխավորող վճռական միջոցներ, հատկապես անսասան պայքար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնման ցանկացած ձևի դեմ»: Նա նաև կարևորել է Բաշար Ասադի ռեժիմի քիմիական զենքի պաշարների հայտնաբերումն ու ոչնչացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031