
Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձի միջոցառումներին․ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 9-ին Մոսկվայում։
Կոպիրկինն այդ մասին ասել է Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։
«Ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք նախաձեռնությունների շղթա, որոնք նվիրված են լինելու Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները նույնպես կմասնակցեն հանդիսություններին։