Բաժիններ՝

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը

Սպիտակ տունը հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության երկարաձգման մասին:

«Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, կշարունակի գործել  մինչև 2025 թվականի փետրվարի 18-ը», – ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: 

Նշվում է նաև, որ Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են բանակցություններ սկսել այն լիբանանցիների վերադարձի շուրջ, որոնց գերեվարել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գրասենյակը հաստատել է, որ համաձայնագիրը կգործի մինչև փետրվարի 18-ը:

2024 թվականի նոյեմբերին իսրայելցի զինվորականները և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դադարեցրել են ռազմական գործողությունները՝ կնքելով հրադադարի համաձայնագիր, ըստ որի իսրայելական բանակը փուլ առ փուլ կհեռանա Լիբանանի տարածքից և երկրի հարավում իր դիրքերը լիբանանցի զինվորականներին կհանձնի մինչև հունվարի 26-ը։

Սակայն Իսրայելի կառավարությունում հայտարարել են, որ այդ գործընթացն ավելի երկար կտևի, քան ենթադրվում էր: Իսրայելի իշխանությունները բացատրել են, որ ըստ իրենց՝ Լիբանանը դեռ չի կատարել իր բոլոր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում, ուստի զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից չի հաջողվել ժամանակին ավարտել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս