Բաժիններ՝

Լուկաշենկոն հաղթում է ընտրություններում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում։ Հանրապետության ԿԸՀ նախնական հաշվարկներով՝ նա ստացել է ընտրողների 86,82 տոկոսի աջակցությունը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ նովոստին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններին մարդկանց վերջնական մասնակցությունը կազմել է 85,70 տոկոս։

Հիշեցնենք, որ ղեկավարի պաշտոնին հավակնում էին 5 թեկնածու։ Լուկաշենկոյի մրցակիցներն էին Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը: Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս