Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է:

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինյանի ռեժիմի միջոցով հայկական ինքնությանը, պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական հիշողությանն ու ժառանգությանը հասցվող հարվածները:

Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:

Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխությանը, հետևողականորեն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թույլ չեն տվել իշխանության փոփոխություն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել` անում են Փաշինյանի միջոցով:

Հայոց Ցեղասպանության ուրացումը` անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031