Բաժիններ՝

Արարատում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն․ կա տուժած

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում, Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031