
Վահագ Ռաշը Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծության բառերով երգ է ներկայացրել
Երգիչ, երգահան Վահագն Ռաշը, ով երաժշտական շունչ ու հոգի է տալիս հայ մեծանում բանաստեղծների ստեղծագործություններին, թողարկել է նոր երգ՝ Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծության հիման վրա:
Երգը հրապարակվել է Պարույր Սևակի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին:
Գործիքավորման հեղինակն է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանի։ Առաջիկայում երգիչը կներկայացնի ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով:
Կներկայացվի նաև մեկ օրորոցային երգ:
Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը ևս շուտով կդառնան երգ:Եվս երկու երգ կգրվի՝ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա:Մեկ երգ էլ կլինի արևմտահայերեն։