
Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսել է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի խաղերին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի հերթական հանդիպումներին։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին նույն թիմին հյուրընկալվի նրա հարկի տակ։