Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։

Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները, մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ։

2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր Կաթողիկոս։ Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ ժողովուրդ կառավարության ինչ գործն է՝ Կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև Կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս է, իմ ինչ գործն է։

Իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետքա է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է, հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- ասել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս