Բաժիններ՝

Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի

«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։

«Շնորհակալություն, Ժորա։ Մաղթում ենք քեզ հաջողություններ հետագա կարիերայում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։

Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։ Գեորգին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031