Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել եւ արձակուրդ է մեկնել ոչ միայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլեւ նրա տեղակալներից մեկը` Լեւոն Հովհաննիսյանը։

Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է եւ որոշել է արձակուրդ վերցնել։ Նրա օրինակին է հետեւել նաեւ տեղակալը` Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։

Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031