Հունաստանում ՀՀ դեսպանը հյուրընկալել է տեղի Հայոց թեմի առաջնորդին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, մաղթելով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հաջողություններ առաջիկա տարվա ընթացքում ձեռնարկվելիք ծրագրերում` Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանը ներկայացրել է թեմի 2025 թ.-ին նախատեսված մի շարք միջոցառումները և նախաձեռնությունները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին այցելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը խոսել է դեսպանության՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսված մի շարք նախագծերի մանրամասնությունների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս