Վրաստանի վարչապետը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը պահանջում է ընդդիմությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Դուք գիտեք, թե ինչ է պահանջում ընդդիմությունը, ամենից առաջ՝ արտահերթ ընտրություններ:

Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ ընտրությունները Վրաստանում կկայանան 2028 թ. հոկտեմբերին: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստվել 2028 թ. հոկտեմբերի ընտրություններին: Մինչ այդ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենան տեղական ընտրություններ. նրանք կարող են իրենց բախտը փորձել նաև այդտեղ: Սա իմ խորհուրդն է արմատական ​​ընդդիմությանը», – հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է վարչապետը։

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են ենթարկել մի քանի հարյուր մարդու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031