Թենիսի աշխարհի առաջին ռակետն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում է
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղում Յանիկ Սինները (Իտալիա) մրցեց աշխարհի 20-րդ ռակետ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Բեն Շելտոնի հետ: Մոտ 2,5 ժամ ձգված մրցախաղում Սինները հաղթանակի հասավ 3 սեթից հետո` 7:6, 6:2, 6:2 հաշվով:
Սինները եզրափակչում կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: Եզրափակիչը կկայանա հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: