Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրված Հեգսեթը նվազագույն գերակշռությամբ է անցել ընթացակարգային քվեարկությունը Սենատում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված Փիթ Հեգսեթը նվազագույն գերակշռությամբ է անցել ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում։
Այս մասին հաղորդել են ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ։Նրա թեկնածության քննարկումն ավարտելու օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 49-ը: Դա ճանապարհ է բացում Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեգսեթի թեկնածության հաստատման վերջնական քվեարկության համար, որը պետք է կայանա հունվարի 24-ին։
Հեգսեթի առաջադրման շուրջ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ շոշափվել էին աշխատավայրում հարբեցողության և ամուսնական անհավատարմության թեմաները, իսկ Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրները կարծիք էին հայտնել, որ Հեգսեթը բավականաչափ որակավորվում չունի Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Բայց հանձնաժողովը հաստատել էր նրա թեկնածությունը։44-ամյա Հեգսեթը ԱՄՆ զինված ուժերի վետերան է, մարտական գործողությունների մասնակից:
Ունի ցամաքային զորքերի մայորի կոչում և մարտական պարգև։ Հեգսեթն ութ տարի աշխատել է Fox News հեռուստաընկերությունում։ Նա նաև գրել է մի քանի գիրք և գլխավորել վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն: Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում: