Բաժիններ՝

Աբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Հատիսի փողոցում, բախվել են «Toyota Raf 4», «Toyota Sequoia» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված անձանց տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսն էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով «Hyundai»-ը գլխիայր շրջվել և հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031