
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան. ՀՀ ԱԳՆ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այցը նախատեսվում է առաջիկայում։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պարույր Հովհաննիսյանը չհայտնեց։