Բաժիններ՝

Իռլանդիայի նոր վարչապետը հայտնել է կառավարության կազմը

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հրապարակել է նոր կոալիցիոն կառավարության կազմը։ Այդ մասին հայտարարությունը «Ֆիաննա Ֆոյլ» (ՖՖ) կենտրոնամետ  ​​կուսակցության առաջնորդն արել է Ներկայացուցիչների պալատի նիստում, որի անդամներն ավելի վաղ քվեարկել էին նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում հաստատելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կառավարությունում բոլոր առանցքային պաշտոններն զբաղեցրել են ՖՖ-ի և նրա հիմնական կոալիցիոն գործընկերոջ՝ նախկին վարչապետ Սայմոն Հարիսի՝ նույնպես կենտրոնամետ «Ֆինե գել» (ՖԳ) կուսակցության ներկայացուցիչները։

Հարիսը զբաղեցրել է կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ գլխավորելով նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։ Կոալիցիոն կաբինետի կազմավորման շուրջ պայմանավորվածության համաձայն՝ 2027 թվականի կեսերին Մարտինն ու Հարիսը կփոխվեն պաշտոններով:

Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր կառավարության կազմը, որից հետո խորհրդարանը արձակուրդի է գնացել մինչև փետրվարի 5-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031