Եվրոպան չի բացառում պատասխան սակագնային միջոցները ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում. Politico
Բրյուսելն ու Լոնդոնը մի քանի ամիս է, ինչ պատրաստվում են տարբեր սցենարների՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու մտադրությունների հետ։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ պաշտոնյաները հուսով են, որ կարող են համոզել Թրամփին մաքսատուրքեր չսահմանել եվրոպական արտահանման վրա, բայց միեւնույն ժամանակ նրանք պատրաստ են պատասխան միջոցների ամբողջ շարքին, ներառյալ պատասխան մաքսատուրքերը:
Բացի այդ, եվրոպացի ղեկավարները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, արագ պլաններ են մշակում՝ ցույց տալու համար իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու Ուկրաինային աջակցելու բեռը եւ բանակցելու Թրամփի հետ ապագա համաձայնագրերի շուրջ, գրել է Politico-ն։