
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոսեն Ժելյազկովին՝ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունների պատմությունը բնորոշվում է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության, փոխվստա¬հու¬թյան և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, որոնց բնականոն զարգացման գործում մեծ է անձամբ Ձեր ավանդը: Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի առաջմղմանը և պատրաստակամ է Բուլղարիայի հետ առավել ակտիվ համագործակցության: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկե¬ցություն և առաջընթաց»: