Բաժիններ՝

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները և քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի շարք հայցեր են ներկայացրել՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը հետ կանչելու որոշումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալությունից հետո հանրապետական Թրամփը ԱՄՆ վարչություններին կարգադրել է հրաժարվել քաղաքացի ճանաչել ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց ո՛չ մայրը, ո՛չ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական ռեզիդենտ չեն։

Ամերիկյան 22 նահանգ, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը և Սան Ֆրանսիցկո քաղաքը Բոստոնի և Սիեթլի դաշնային դատարաններ են ներկայացրել հայցեր՝ պնդելով, որ Թրամփը խախտել է ԱՄՆ սահմանադրությունը։ Եվս երկու նման հայց են ներկայացրել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և ներգաղթյալների հարցերով զբաղվող կազմակերպությունները։ Ըստ Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Անդրեա Ջոյ Քեմփբելի՝ հրամանագիրն ուժի մտնելու դեպքում ԱՄՆ-ում ամեն տարի ծնվող ավելի քան 150 000 երեխա կզրկվի քաղաքացիության իրավունքից։ Դա թույլ չի տա, որ այդ անձինք հետագայում օգտվեն տարբեր դաշնային ծրագրերից, օրինակ՝ առողջության ապահովագրության Medicaid ծրագրից, օրինական աշխատելու կամ քվեարկելու իրավունքից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս