Բաժիններ՝

Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին

Սիրիայի նոր կառավարությունը չեղարկել է Տարտուս ծովային նավահանգստի կառավարման շուրջ ներդրումային համաձայնագիրը, որը 2019 թ. կնքվել էր ռուսական կողմի հետ:

Տարտուս նավահանգստում ներդրումների շուրջ համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական ընկերության հետ, չեղյալ է հայտարարվել: Նավահանգստի գործունեությունից ստացված ողջ եկամուտը կօգտագործվի ի շահ սիրիական պետության», – հայտնել է Al Watan-ը՝ վկայակոչելով մաքսատան տնօրենին։

Դեկտեմբերին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական ​​հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ հրահանգելով իշխանությունը հանձնել խաղաղ ճանապարհով։

Սիրիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարն է Մոհամեդ ալ Բաշիրը՝ վարչապետի պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031