Բաժիններ՝

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեծացնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը, իսկ ռուսական բնական գազի դեմ պատժամիջոցները ԵՄ-ում համաձայնեցնել այդպես էլ չեն կարողացել միասնական դիրքորոշման բացակայության պատճառով: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք բնական գազի շուրջ պատժամիջոցները չկարողացանք համաձայնեցնել միաբանության բացակայության պատճառով, առանձին երկրներ դեմ հանդես եկան:

Բայց մենք զգալիորեն կրճատեցինք մատակարարումները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքեր»-ում պայթյունների պատճառով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ՀԲԳ-ի ներմուծումը միայն աճում է», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ եվրահանձնակատարը պնդում է, որ ԵՄ-ի պատժամիջոցներն «աշխատում են» և անհրաժեշտ է դրանք ընդլայնել։

«Միայն հարկավոր է միասնություն և կամք դրսևորել», – հավելել է Դոմբրովսկիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս