
Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Մախաչևը վերջին` չեմպիոնական մենամարտում

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ պաշտպանած Իսլամ Մախաչևը առանց բոնուսների վաստակել է 200 հազար դոլար։
Մախաչևի մրցակիցը՝ բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը Արման Ծառուկյանի վնասվածքից հետո փոխարինեց նրան, վաստակել է 250 հազար դոլար։
UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտ է ճանաչվել Մերաբ Դվալիշվիլիի և Ումար Նուրմագոմեդովի մենամարտը։
Նրանք համապատասխանաբար ստացել են 500 և 100 հազար դոլար։