Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների գլխին: Խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է, որը բուռն դժգոհության առիթ է դարձել: Դժգոհությունը ոչ միայն բուն համակարգին է վերաբերում, այլ դրա բացարձակ անպատրաստ լինելուն, նաև նրան, որ եկող տարվանից հայտարարագիր են ներկայացնելու անխտիր բոլորը՝ աշխատող, չաշխատող, թոշակառու, ուսանող, հովիվ, հողագործ, տնային տնտեսուհի… Ավելին, հարկման ենթակա է լինելու ցանկացած բանկային փոխանցում:

Արդյունքում անկանխիկ շրջանառության ջատագով իշխանությունն այնպես է արել, որ մարդիկ ճանապարհներ գտնեն միմյանց կատարած փոխանցումները (ասենք՝ արտերկրից հարազատի օգնություն, անտոկոս պարտքի վերադարձ, նվիրատվություն) կանխիկ եղանակով կատարելու համար: Չի սահմանվել նույնիսկ նվազագույն շեմ, ասենք՝ տարեկան 5 մլն դրամ, ինչը շատ երկրներում ընդունված է:

Սրա հետևանքով արդեն իսկ սոցցանցերում կան արձագանքներ, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել՝ «տուգանում եք, տուգանեք, առանց այդ էլ վաղուց քաղաքացին Նիկոլի համար վերածվել է տուգանքի մատերիալի» սկզբունքով: Ի դեպ, բոյկոտի կոչեր են հնչում նաև հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս