ՔՊ-ականները և իրենց կոալիցիոն գործընկերները բոյկոտեցին Երևանի ավագանու արտահերթ նիստը
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել տրանսպորտի թանկացման հարցի օրակարգով։
Արտահերթ նիստին ներկա էր ավագանու 26 անդամ. ՔՊ-ականներն ու իրենց կոալիցիոն գործընկերները բոյկոտեցին Երևանի ավագանու արտահերթ նիստը, քվորում չապահովեց։ Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում։