Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում հունվարի 21-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժնքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: