Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

Հայաստանի խորհրդարանում ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին կփոխարինի Արմինե Խերանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  

«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նրա դին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում։Մհեր Սահակյանը պատգամավոր էր ընտրվել  2022թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031