4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «4 -5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը։

Արդեն 4-5 օր է, ինչ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին «ֆուռեր» են կանգնած։ Դրանք քանդված ռուսական զորանոցի մոդուլները տեղափոխում են։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե այդ մոդուլները ուր են տեղափոխում, ոմանք կարծում են, թե դրանք տեղափոխում են Արարատ, ոմանք էլ կարծում են, որ դրանք Ռուսաստան են տեղափոխում։

Ռուսական զինուժը Ոսկեպարում հայտնվեց 2021թվականի օգոստոսի սկզբին։ Ռուս զինվորականները սկզբից գյուղի ծայրին գտնվող լքված տներից մեկում էին բնակվում, հետո հավաքովի մոդուլներից զորանոց կառուցեցին։ Նման զորանոց հավաքեցին նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղում, նախկին փոքր օդանավակայանի տարածքում։

Ենթադրվում էր, որ ռուս զինվորականները պետք է մասնակցեին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին, սակայն չմասնակցեցին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031