Երևանում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտյոմ Բ.-ի վարած «BMW» և Երևանի բնակիչ 26-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ», մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել ու տապալել այն, որն էլ կոտրել է արագ սննդի կետի մուտքի դռան ապակին, իսկ «Opel»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: