
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծեր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագծեր՝ Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման, ինչպես նաև զորահավաքի մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի հաղորդագրությունը։
Ընդհանուր առմամբ, Զելենսկին ներկայացրել է երկու օրինագիծ՝ Ուկրաինայի նախագահի՝ «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» հրամանագիրը հաստատելու մասին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի՝ «Ընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը երկարացնելու մասին» հրամանագիրը հաստատելու մասին։
Առաջին փաստաթղթի համաձայն՝ առաջարկվում է երկրում ռազմական դրությունը երկարաձգել 90 օրով։Երկրորդ օրինագծով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 8-ից 90 օրով երկարաձգել ընդհանուր զորահավաքը։
Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։ Այս ռեժիմը լրացուցիչ լիազորություններ է տալիս պետական մարմիններին, զինվորական ղեկավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և ինքնակառավարման մարմիններին։ Դա անհրաժեշտ է հարձակվող կողմին արդյունավետ կերպով հակազդելու, պաշտպանությունը կազմակերպելու և բնակչությանը հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։