
Երևանում «Nissan Juke»-ը Էրեբունու թաղապետարանի մոտ բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում ՝ էրեբունու թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ, ասելով, որ իրեն լավ է զգում:
Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: