Բաժիններ՝

Իրանի հետ ստորագրվելիք համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. ՌԴ ԱԳՆ

Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որը Մոսկվայում հունվարի 17-ին ստորագրելու են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն իր բնույթով կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական ​​հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ պայմանագիրը կամրագրի կողմերի՝ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս