
Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Ինտեր»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը:
Մխիթարյանի բուժզննման արդյունքում ոչ մի լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Հայ կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային խնդիր ունի, սակայն ամենօրյա վերահսկողության տակ կլինի:
Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցել Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Վենեցիա»-ի դեմ խաղին: